ԲՀԿ․ առողջապահությունը պետք է մնա պետական առաջնահերթություն
Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահական ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդին, թե՛ բուժաշխատողին, այս մասին հայտնում են ԲՀԿ ֆեյսբուքյան էջում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահության համակարգի բարելավմանն ու կայուն զարգացմանն ուղղված կարևոր դրույթներ կան, որոնք միտված են ստեղծելու ավելի հասանելի, արդար և մարդակենտրոն առողջապահություն։
Հանրապետության անվանի բժիշկների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցինք ոլորտի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Բոլորիս համոզմամբ՝ առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը։
