«Համով ուտելիքով էլ կարող են հայրենիք ուրացնել տալ»․ Արսեն Բաբայանի սուր գրառումը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
Հաճախ ենք նրանից լսում, թե օրինակ Հովիկ Աղազարյանի ոչ ստանդարտ կապերը կամ այդ կապերի հետ ոչ սովորական խոսակցությունները կարող են դառնալ ազգային անվտանգության սպառնալիք։
Կամ մյուսը, Վեհափառի զավակ ունենալը կարող է դառնալ ազգային անվտանգության սպառնալիք։
Ասվածի հիմնավորումն այն է, որ այդպիսի երևույթները կարող են օգտագործվել Աղազարյանի կամ Վեհափառի դեմ այն տրամաբանությամբ, թե այդ գաղտնիքի հրապարակման սպառնալիքով հնարավոր է այնպիսի պահանջներ կատարեն, որոնք կդառնա ազգային անվտանգության դեմ գործողություններ։
Հիմա վերադառնալով ամենասկզբում արձանագրվածին․ Ուտելիքը տեսնում՝ ոտքերը թուլանում են։ Բա ազգային անվտանգության դեմ սրանից ավելի մեծ սպառնալի՞ք կա։ Բա որ համով ուտելիք ցույց տան, ավելին՝ խոստանան քեզ այն ուտելու հնարավորությունն ու պահանջներ ներկայացնեն։ Օրինակ՝ պահանջեն ուրանալ հայրենիքը»։
