ԿԳՄՍ նախարարության նոր կարգով ֆիթնես մարզիչները պարտադիր կհավաստագրվեն․ սահմանվել են պահանջներ և վերահսկման մեխանիզմներ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։

 

Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից։

 

Առավել մանրամասն՝ https://escs.am/am/news/36351

Share This