Տեխասում դատի են տվել Netflix-ին՝ օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման և «կախվածություն առաջացնող» դիզայնի մեղադրանքներով

ԱՄՆ Տեխաս նահանգում դատի են տվել Netflix ընկերությանը՝ երեխաների և մեծահասակների տվյալները, առանց նրանց համաձայնության, հավաքագրելու համար․ գրում է BBC-ն։

 

Նշվում է, որ հեռարձակողն օգտագործում է «կախվածություն առաջացնող» դիզայն՝ օգտատերերին կախվածության մեջ պահելու համար։

 

Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը մեղադրել է հեռարձակող հսկային օգտատերերին «լրտեսելու» համար՝ ասելով, որ այն գրանցում է օգտատերերի վարքագծի վերաբերյալ միլիարդավոր տվյալներ։

 

Netflix-ը մերժել է մեղադրանքները և հայտարարել, որ դրանք կվիճարկի դատարանում։

 

Share This