ԱՄՆ ռազմավարական Ohio դասի միջուկային սուզանավը ժամանել է Ջիբրալթար՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցության ուղերձով
Ամերիկյան ռազմավարական Ohio դասի ատոմային սուզանավը, որը հանդերձված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, հասել է Ջիբրալթարի բազա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմը։
«Այցը նավահանգիստ ցույց է տալիս Միացյալ Նահանգների կարողությունները, ճկունությունը և հաստատուն նվիրվածությունը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սուզանավը Ջիբրալթար է հասել մայիսի 10-ին։
«Բալիստիկ հրթիռներ կրող Ohio դասի սուզանավերը չհայտնաբերվող մեկնարկային հարթակներ են սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռների համար, որոնք ապահովում են ԱՄՆ-ի միջուկային տրիադայի ամենադիմացկուն բաղադրիչը», – նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում եղած Ohio դասի 14 ռազմավարական սուզանավերից յուրաքանչյուրը կարող է կրել 20 Trident II D-5 բալիստիկ հրթիռ։
