Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյան-ի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
Հարգելի՛ բուժքույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։
Ձեր մասնագիտությունը միայն աշխատանք չէ․ դա ամենօրյա նվիրում է, հոգատարություն և պատասխանատվություն մարդկային կյանքի ու առողջության հանդեպ։
Հիվանդանոցում առաջին աջակցող ձեռքը հաճախ հենց բուժքրոջն է պատկանում, և ձեր հոգատար վերաբերմունքը բուժման կարևորագույն մասն է։
Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել ձեր կատարած աշխատանքի կարևորությունը։ Ձեր համբերությունը, պրոֆեսիոնալիզմը և մարդասիրությունը արժանի են բարձր գնահատանքի ու շնորհակալության։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, խաղաղություն, մասնագիտական նոր հաջողություններ և գնահատված աշխատանք։
Շնորհակալություն ձեր անձնվեր ծառայության համար։
Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն
