ԵՄ-ն պահանջում է, որ Վրաստանը դադարեցնի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
ԵՄ ղեկավարությունը պահանջում է, որ Վրաստանը դադարեցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Մինչդեռ Բրյուսելը հրապարակավ պահանջում է, որ Վրաստանը միանա ԵՄ հակառուսական պատժամիջոցներին, էներգետիկ էմբարգո սահմանի մեր երկրի դեմ և դադարեցնի տրանսպորտային կապերը, այդ թվում՝ թռիչքները», – ասել է դիվանագետը։
«Վրացական տնտեսության համար հետևանքները պարզ են։ Բայց ԵՄ-ին դա չի մտահոգում։ Նրանց հիմնական մտահոգությունը Ռուսաստանին վնաս հասցնելն է, նույնիսկ Վրաստանի շահերի հաշվին», – հավելել է Կալուգինը։
