Տավուշում հրդեհ է բռնկվել․ այրվել է 50 քմ մակերեսով վագոն-տնակ
Մայիսի 11-ին` ժամը 20։34-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների թաղամասում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 22:08-ին։ Այրվել է ինքնաշեն, փայտե վագոն-տնակ՝ մոտ 50 քմ։
