Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները
Նախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։
Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։
🔻Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ապրիլի 24-ի հիշատակը ժողովրդավարական իրավունք է…
2010 թվականից մինչև համավարակը մենք Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, կազմակերպում էինք Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ։ Համավարակի սկսվելուց հետո դրանք սկսեցին արգելվել։
Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանին ներկայացրեցինք Ցեղա# # պանության հիշատակի վերաբերյալ մեր դիմումը և սկսեցինք աշխատանքները՝ 1915 թվականին կյանքից զրկվածների հիշատակը հարգելու և առերեսման կոչեր հնչեցնելու նպատակով կազմակերպվող միջոցառման համար։
🔻Նահանգապետարանն այս տարի ևս արգելեց մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավւնքը։ Չորս-հինգ տարի առաջ հրապարակներում անցկացվող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները մի կողմից հարգանքի տուրք են հարյուր հազարավոր զոհվածներին՝ ցույց տալու, որ չենք մոռացել նրանց, ովքեր ընտանիքներից, ընկերներից, աշխատանքից ու շրջապատից կտրվելով ս# # անվեցին, իսկ մյուս կողմից՝ ուղերձ են այսօրվա հասարակությանը։
⚠️Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բ# # ն # ության և աt#լության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է Ապրիլի 24-ին մեր կորուստները՝ մարդկանց, կենդանիներին, մշակույթը և ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել, և առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը»։
