Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 14 լրագրողներ Փարիզում մասնակցում են միջազգային վերապատրաստման դաս

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 14 լրագրողներ արդեն երկրորդ օրն է, ինչ սիրո քաղաք Փարիզում մասնակցում են «Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։

​ «Oxford Training Centre»-ի կողմից կազմակերպված եռօրյա վերապատրաստումը ներառում է հաղորդակցության ռազմավարական պլանավորման, ճգնաժամային PR-ի և մեդիա հարաբերությունների կառավարման առանցքային թեմաներ։ Ուսուցման ինտերակտիվ մեթոդաբանությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս իրական դեպքերի վերլուծության միջոցով տիրապետել հեղինակության կառավարման և բրենդավորման ժամանակակից գործիքակազմին։

Միջազգային առաջադեմ փորձի ներդրումը հայաստանյան մեդիա դաշտում դառնում է որակի նոր չափանիշ՝ հանուն առավել գրագետ ու թափանցիկ հաղորդակցության։

#Կրթվելընորաձևէ #միջազգայինվերապատրաստում #կրթություն #զինվենքգիտելիքով #կրթություն

Share This