Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի ու հաջողությունների հասնի. Ջեյ Դի Վենս

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Եվրոպան բարգավաճի և հաջողությունների հասնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի, և մենք ուզում ենք, որ Եվրոպան հաջողության հասնի», – ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Պետքարտուղար Մակրո Ռուբիոյի կողմից Եվրոպայի մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Վաշինգտոնին դուր չի գալիս Եվրոպան։

Share This