«Հայրենիք» կուսակցությունը կշարունակի ակտիվ աշխատանքը մարզերում․ կլսեն բնակիչներին հուզող հարցերը

«Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը մարզերում։ Կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Լոռու մարզի Սպիտակ համայնքում։

Բացման արարողությանը մասնակցեցին կուսակցության ներկայացուցիչներ, համակիրներ և համայնքի բնակիչներ։ Կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը և Սպիտակ համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատու` Գագիկ Մխիթարյանը: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ նորաբաց գրասենյակը կարևոր հարթակ է լինելու քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման, առաջարկների քննարկման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Արթուր Վանեցյանն իր խոսքում նշեց, որ կուսակցությունը շարունակելու է ակտիվ աշխատանքը մարզերում՝ նպատակ ունենալով լինել բնակիչների կողքին, լսել նրանց հուզող հարցերը և համատեղ ձևավորել համայնքի զարգացման ծրագրերը:

Սպիտակում գրասենյակի բացումը ևս մեկ քայլ է՝ ուղղված կազմակերպչական աշխատանքի ամրապնդմանը և քաղաքացիների հետ անմիջական կապի խորացմանը։

Share This