«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը
Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով:
Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ:
Գալիք 5 տնտեսական քայլերն են
300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում:
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը:
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու:
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու:
20․000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին։
