Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի նոր չեմպիոնները. առաջնությունն անցել է World Boxing-ի նոր ձևաչափով
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։ Այս տարվա ստուգատեսն առանձնանում էր նրանով, որ մենամարտերն առաջին անգամ կազմակերպվել էին World Boxing-ի (Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի) սահմանած նոր քաշային կարգերով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Փետրվարի 8-ից 14-ը տևած մրցապայքարում, որին մասնակցում էին հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկները, որոշվել են երկրի չեմպիոնները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում։
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել.
- 50 կգ՝ Ռուբեն Գարբոյան
- 55 կգ՝ Ժիրայր Սարգսյան
- 60 կգ՝ Արթուր Բազեյան
- 65 կգ՝ Արգիշտի Հակոբյան
- 70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան
- 75 կգ՝ Մարատ Միքայելյան
- 80 կգ՝ Համլետ Հարությունյան
- 85 կգ՝ Գոռ Ներսեսյան
- 90 կգ՝ Նարեկ Մանասյան
- +90 կգ՝ Դավիթ Չալոյան
Կանանց առաջնությունում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել.
- 48 կգ՝ Հեղինե Պետրոսյան
- 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան
- 70 կգ՝ Լիլիթ Միքայելյան
- +80 կգ՝ Անի Մուրադյան
