Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում. լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ն ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Share This