Այսօր Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի ծննդյան օրն է
Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն, անսպառ էներգիա ու նոր հաջողություններ։ Երախտագիտություն ենք հայտնում Գյումրու բժշկական կենտրոնի զարգացման և կայացման գործում ունեցած Ձեր նշանակալի ներդրման, նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։
Թող Ձեր նախաձեռնություններն ու հետևողական աշխատանքը շարունակեն նպաստել կենտրոնի առաջընթացին և մարդկանց առողջության պահպանմանը։
Հարգանքով` Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակազմ
