Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն․ Դանիայի վարչապետ

Մյունխենում անվտանգության համաժողովում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը,- տեղեկանում ենք DRM News միջազգային առցանց լրատվական հարթակից։

 

Նա  պնդմամբ՝ Ռուսաստանը չի ձգտում խաղաղության։

 

«Մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի տարածքին, որովհետև միակ լեզուն, որը Ռուսաստանը հասկանում է, ուժի լեզուն է»,- ասել է Դանիայի վարչապետը։

 

Ֆրեդերիկսենը կարծում է, որ եվրոպան պետք է դադարի իր միամտությունն ու արագացնի ռազմական արտադրությունը, քանի որ «հին աշխարհն այլևս չի վերադառնալու»։

 

 

Share This