Ո՞ր դեպքում Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ փոխզիջումները՝ միջուկային համաձայնության հասնելու համար
Միջուկային համաձայնության հասնելու համար Իրանը պատրաստ է փոխզիջումներ քննարկել ԱՄՆ-ի հետ այն դեպքում, երբ ամերիկացիները ցանկանան քննարկել պատժամիջոցների վերացումը,- BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։
ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ հենց Իրանն է խոչընդոտում երկարաձգված բանակցային գործընթացի առաջխաղացումը։
Թահթ-Ռավանչին ասել է, որ գնդակը Ամերիկայի դաշտում է, որպեսզի ապացուցեն, որ ուզում են կնքել համաձայնություն։
«Եթե նրանք անկեղծ են, վստահ եմ, որ մենք կլինենք համաձայնության ճանապարհին», – նշել է Թահթ-Ռավանչին։
