Ի՞նչ է հայտնի «Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացվող խուզարկությունների մասին

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ․ մեկնաբանելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում իրականացվող խուզարկությունը՝ Ambion.news-ին հայտնել են ՔԿ-ից։

 

«Իզմիրլյան» ԲԿ-ից Ambion.news-ին տեղեկացրին, որ  ՔԿ ներկայացուցիչները ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակում են առավոտյան 9։00-ից, հիվանդանոցը շարունակում է բնականոն գործունեությունը։

 

Պլանային վիրահատությունները, որոնք պետք է կատարեր պրոֆեսոր Արմեն Չարչյանը, կկատարեն ԲԿ-ի այլ մասնագետներ։

 

Ambion.news-ի տեղեկություններով՝ քննչական գործողություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ։

Share This