Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 157 զինվորական` փոխարենը 157 ռազմագերի հանձնելով Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Բացի այդ, վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացիներ՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնք անօրինական կերպով պահվում էին Կիևի ռեժիմի կողմից:

Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում, այնտեղ անհրաժեշտ օգնություն են ստանում, որից հետո կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։
Նշվում է, որ 157 ռուսաստանցի զինծառայողների վերադարձի հարցում միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն:
Share This