2025 թվականին Դատախազության կողմից պետությանը վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի

Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:

Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել՝

Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ:
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 հազար դրամ:
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 16870 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 645 միլիոն 950 հազար դրամ:
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 32 միլիոն դրամ։
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ֆ. Նանսենի փողոցի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքը և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 77 միլիոն 140 հազար դրամ:
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասը:

Share This