Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Աբու Դաբիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո մեկնարկել է երկու ղեկավարների առանձնազրույցը։
Բանակցություններին ներկա են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում փետրվարի 4-ին տեղի կունենա «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։
