Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով․

Աբու Դաբիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով. հայտնում է «Արմենպրես»-ը։

 

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

Ադրբեջանական կողմից մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։

 

Փաշինյանը և Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել` փետրվարի 4-ին ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։

 

 

Share This