Հարկ հավաքելը նպատակ չի լինելու․ նպատակը՝ ուժեղ տնտեսությունն է․ «Մեր ձևով» շարժման անդամ
«Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը գրում է․
«Հարկ հավաքելը նպատակ չի լինելու․ նպատակը՝ ուժեղ տնտեսությունն է։
Փոքր ու միջին բիզնեսն ամենախոցելին են․ ռիսկ, վարկ, անկանխատեսելի ծախսեր։
Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը։
Մեր լուծումը՝ 0% շահութահարկ փոքր ու միջին բիզնեսին։
Որ մարդը շնչի, գումարը մնա գործի մեջ, ու բիզնեսը զարգանա։
Փակվող բիզնեսը ոչ ոքի օգուտ չէ։
Ի՞նչն է ավելի ճիշտ՝ բիզնեսին տալ շնչելու հնարավորություն, թե՞ շարունակ ճնշել նրան»։
