Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը գրում է․

«Անամոթությունը, եղկելի հատկանիշ լինելով հանդերձ,բացի նեղանձնական հետևանքներից, կարող է դառնալ նաև ազգային (հասկացեք՝ պետական) ողբերգության պատճառ…

Անամոթության թիվ մեկ «գործընկերը» սուտն է…

Առավել քան անտանելի ու վտանգավոր է, երբ այդ հատկանիշով տառապողը պետության մեջ ղեկավար դիրք ունեցող անհատն է…

Նա, ով, հանուն ոչ ազգային (նույնն է՝ ոչ պետական) շահի, սովորության ուժով, հակված է զանգվածներին հուսադրել ստով…

Դա ոչ այլ ինչ է, քան…

Հ.գ.- Սուտը միշտ եղել է փոքրի և խեղճի մենաշնորհը…

Հ.գ.գ.- Այսօր ՄԵՆՔ դա տեսնում և ապրում ենք, բայց, ավա՜ղ, շատ-շատերն իրենց տեսածին ու ապրածին դեռ չեն հավատում…»

Share This