Կցանկանայի, որ նրան հեռացնեին UFC-ից. Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը սուր քննադատության է ենթարկել բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարն էր Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։ Այդ դիմակայությունում Գեյջին հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ նվաճելով ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։
Հավելենք, որ Արմանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում մենամարտելով Դեն Հուքերի դեմ։ Այդ մենամարտն ավարտվել է հայ մարտիկի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառված խեղդող հնարքով։ Ներկայումս Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն
