ՊԵԿ-ում վխտում է կոռուպցիան
ՊԵԿ համակարգում կոռուպցիոն սանդալները մեկը մյուսի հետևից են ի հայտ գալիս: Ու այս ամենը տեղի է ունենում եթե ոչ անձամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, այլ առնվազն նրա բերած կադրերի` ընկեր-ծանոթ-բարեկամների անմիջական հոցանավորչությամբ և թողտվությամբ:
Այսօր էլ մամուլում գրվեց Մեղրիի անցակետով Երևան հասած տեխնիկայի մասին, որի մի մասը, իմ տեղեկություններով` մոտ 500 կգ Դուբայից ներմուծված տեխնիկա, «անհետացել» է, որ Երևանում այն չմաքսազերծեն:
Այս մասին ես դեռ երկու օր առաջ էի ակնարկել իմ գրառումներից մեկում: Ու եթե 400 մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսների բիզնեսի հետևում կանգնած է ՊԵԿ նախագահի մտերիմ ու վոտահելի մարդկանցից մեկը` Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը, ապա այս մի կոռուպցիոն գործարքը կապվում է Էդուարդ Հակոբյանի մերձավոր ազգականի հետ, որին Հակոբյանը նշանակել է բարձր պաշտոնի ՊԵԿ-ում:
Առհասարակ, ամեն առիթով դպրոցական շարադրության ոճով ՊԵԿ-ում ձևավորված իբր մեկ միասնական ու համերաշխ ընտանիքի մասին խոսող Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ-ը դարձրել է իր ընկեր-ծանոթ-բարեկամների, բաջանաղների ու բաջանաղի բաջանաղների ընտանեկան բիզնեսը և փող աշխատելու տեղը: Նա իր շրջապատի բոլոր քիչ թե շատ կրթություն ունեցող, բայց մեծ մասամբ` համակարգից շատ հեռու, իսկ կոռուպցիային շատ մոտիկ ծանոթ-բարեկամներին նշանակել է ՊԵԿ-ում տարբեր պատասխանատու պաշտոնների` այդպիսով լուրջ կառավարման ճգնաժամ առաջացնելով Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկում:
Համակարգի ներսում ասում են` թեև Էդուարդ Հակոբյանի վատ տղա չէ, բայց իր բերած կադրերը մեկը մյուսից անտանելի են, շատերն էլ տառապում են օրվա իշխանություններին բնորոշ նախկինացավով և աբիժնիկությամբ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
