ՊՆ, ՆԳՆ, ԱԱԾ, նախագահ, ԱԺ նախագահ. Փաշինյանը քաղաքական էլիտային հավաքել է համալիրում

Մարզահամերգային համալիրում այս պահին հավաքված է քաղաքական ամբողջ էլիտան։

NEWS.am–ի թղթակիցը ֆիքսել է, որ չնայած ի սկզբանե գրվել էր, որ քաղծառայողներ են լինելու, սակայն պարզվում է, որ այստեղ են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ։

Մինչեւ այս պահը հայտնի չէ, թե ինչ հավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանը։ Նրա խորհրդական Վահրամ Դումանյանը, Տավուշի մարզպետը լրագրողների հետ զրույցում չբացահայտեցին, թե ինչ են քննարկելու։

Share This