<<Ֆեյքնյուզը>><<ֆեյքնյուզի>> մասին

Հայաստանում իրավիճակ է փոխվել: ՀՀ ԱԺ, այսպես կոչված՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին մի օրինագիծ, որը, ըստ էության, մամուլի մասին օրենքը վերաքրեականացնելու մասին է: Ո՞րն է Արման Բաբաջանյանի նպատակը: Վախեցնե՞լ մամուլին, փակե՞լ լրագրողների բերանը, սպանե՞լ ազատ խոսքը: Ենթադրենք: Բայց դեռ շատ մեծ հարց է, թե ինչպես կվարվի ԱԺ-ն եւ մասնավորապես ԱԺ մեծամասնություն հանդիսացող փաշինյանական ֆրակցիան Արման Բաբաջանյանի մեռելածին առաջարկի հետ, որով նախատեսվում է Քրօր․-ը լրացնել նոր՝ 325.1 հոդվածով: «Դրանով կարգավորվելու է սուտ տեղեկատվություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը»,- իր ֆեյսբուքյան տնամերձում գրում է «Ժամանակ» թերթի եւ 1in.am կայքի խմբագիրն ու վախեցնում, որ իր «նոու-հաու»-ն «նախատեսում է կալանք առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում 2 տարի ժամկետով»:
Բաբաջանյանը, սա շատ հետաքրքիր է, չի մոռացել նոր օրինագծում ընդգրկել նաեւ, այսպես կոչված՝ «գործ տվողների» ինստիտուտը: Կարդացեք այս շեդեւրը, խնդրեմ. «Միեւնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված է, որ հանցագործություն կատարած անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնում է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցում հանցագործությունը բացահայտելուն»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )