Իրանի ճանապարհների նախարարը և Ադրբեջանի փոխվարչապետը քննարկել են տրանսպորտային համագործակցությունը

Իրանի ճանապարհների նախարարը և Ադրբեջանի փոխվարչապետը զգալի առաջընթաց են արձանագրել տնտեսական և տրանսպորտային համագործակցության առումով, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ արձանագրել են վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսական և տրանսպորտային համագործակցության զգալի առաջընթացը։ Համատեղ տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սադեղն ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։

Նա նշել է, որ Իրանի նախագահի Ադրբեջան այցից հետո զգալի հաջողություներ է գրանցվել բանկային գործարքների պարզեցման և Թավրիզի ու Բաքվի միջև ուղիղ չվերթների գործարկման գործում։

Շեշտելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքների կարևորությունը՝ Սադեղը շեշտել է, որ Իրանը նպատակ ունի բեռնափոխադրման ծավալը Հյուսիս-հարավ միջանցքով հասցնել տարեկան 15 միլիոն տոննա։

Հաջորդ ամիս նախատեսված է Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպում՝ ընթացիկ նախագծերն ու համաձայնագրերը վերանայելու համար։ Ամսվա ընթացքում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ՝ տրանսպորտային և մաքսային հարցերը լուծելու համար, որի արդյունքները առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ պաշտոնապես կձևակերպվեն։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային նախագծերին՝ Սադեղը նշել է, որ Կալալ-է-Աղբանդ սահմանային կամրջի և տերմինալի շինարարությունը լավ է ընթանում և նախատեսվում է, որ մինչև պարսկական Նոր տարին այն շահագործման կհանձնվի։

Համագործակցության այլ հիմնական ոլորտներից են նավթահանքերի համատեղ զարգացումը, Նախիջևանի հետ գազի փոխանակման համաձայնագրերի երկարաձգումը և ռուսական գազի Ադրբեջանի միջոցով Իրան տարանցումը։

Սադեղը խոսել է նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի ցանցի ընդլայնման ծրագրերի մասին։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Շահիդ Ռաջայի նավահանգիստ՝ համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությամբ։ Նա միաժամանակ ընդգծել է արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման կարևորությունը, որը երկկողմ առևտուրը տարեկան 650 միլիոն դոլարից կարող է հասցնել 1 միլիարդ դոլարի։

«Եզրափակելով՝ Սադեղը հույս է հայտնել երկկողմ համագործակցության շարունակության վերաբերյալ՝ նշելով, որ այս ջանքերը կնպաստեն երկու երկրների համապարփակ աճին և բարգավաճմանը»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Share This