Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել»,– գրել է Առաքելյանը։
