Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
Սեպտեմբերի 1-ը մեզանում միշտ եղել է լուսավոր և հուզիչ օր․ նոր ուսումնական տարվա սկիզբը խորհրդանշում է գիտելիքի, ստեղծագործական աշխատանքի ու նոր հաջողությունների ճանապարհի մեկնարկը։
Գյումրին հպարտանում է իր կրթական ավանդույթներով, իր դպրոցներով ու բուհերով, որոնք տարիներ շարունակ սերմանել են լուսավոր միտք ու դաստիարակել հայրենասեր սերունդ։ Այսօր ևս մենք վստահ ենք, որ մեր երեխաները կշարունակեն այդ ճանապարհը՝ իրենց նվիրումով ու աշխատասիրությամբ ամրապնդելով մեր քաղաքի և հայրենիքի ապագան։
Սիրելի՛ աշակերտներ, հիշե՛ք՝ ձեր ամեն մի ձեռքբերում ուրախություն է ոչ միայն ձեր ընտանիքի, այլև ողջ Գյումրու համար։
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրված աշխատանքը մեր հասարակության ամենամեծ ներդրումներից է։
Եվ իհարկե, ծնողներ, ձեր սերը, հոգատարությունն ու աջակցությունը ձեր երեխաների ամենամեծ ուժն են։
Թո՛ղ այս ուսումնական տարին լինի խաղաղ, ստեղծագործ ու հաջողություններով լի։ Բոլորիս մաղթում եմ առողջություն, տոկունություն և նոր հաղթանակներ։
Շնորհավոր գիտելիքի և դպրության տոնը։
Հարգանքով՝
Գյումրու քաղաքապետ
Վարդան Ղուկասյան
