Զելենսկին ժամանել է Վաշինգտոն
Հաղորդումներ Աշխարհ Առողջապահություն Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Ազգային անվտանգություն Իրավունք Հետաքննություն Բանակ Իրավիճակը սահմանին Լեռնային Ղարաբաղ Արտակարգ դրություն Մարզեր Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Զելենսկին ժամանել է Վաշինգտոն Աշխարհ 08:5718 Օգս, 2025 Զելենսկին ժամանել է Վաշինգտոն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրան կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։ Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին: Նրա խոսքով ՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստան։ «Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը պետք է ավարտի այդ պատերազմը, որն ինքն էլ սկսել է։ «Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների հետ մեր համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն!»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։
