ԱՄՆ Սենատը սպառնացել է Ռուսաստանին աջակցող երկրներին
Ռուսաստանին աջակցող պետությունները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան, կարող են լուրջ վնաս կրել։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրեմը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող երկրները «շատ կտուժեն դրանից»։ Սենատորի խոսքով՝ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան ստիպված կլինեն ընտրություն կատարել ամերիկյան տնտեսության և Մոսկվայի հետ կապերի միջև։
Գրեհեմը կենտրոնացել է Հնդկաստանի վրա՝ նշելով, որ Նյու Դելին ռուսական նավթը գնում է ցածր գներով, ապա վերավաճառում
այն։
