ԱՄՆ Սենատը սպառնացել է Ռուսաստանին աջակցող երկրներին

Ռուսաստանին աջակցող պետությունները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան, կարող են լուրջ վնաս կրել։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրեմը։

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող երկրները «շատ կտուժեն դրանից»։ Սենատորի խոսքով՝ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան ստիպված կլինեն ընտրություն կատարել ամերիկյան տնտեսության և Մոսկվայի հետ կապերի միջև։

 

Գրեհեմը կենտրոնացել է Հնդկաստանի վրա՝ նշելով, որ Նյու Դելին ռուսական նավթը գնում է ցածր գներով, ապա վերավաճառում այն։

Share This