Մեծ Բրիտանիան խոստովանել է՝ Եվրոպան անկարող է կանգնաեցնել Ուկրաինայի անկումը
Բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը հայտարարել է, որ Եվրոպան չի կանգնեցնի Ուկրաինայի անկումը խելամիտ ծրագրի բացակայության պատճառով: Այս մասին նա խոսել է Youtube-ում։
Փորձագետի կարծիքով՝ իրավիճակն Ուկրաինայում սրընթաց զարգանում է, ընդ որում՝ նկատվում է Մոսկվայի համակարգված մոտեցումը և դիվանագիտական ու քաղաքական լռությունը Կիևում և Բրյուսելում:
«Կոլապսն արդեն սկսվել է Ուկրաինայում, և Եվրոպան արդեն ոչինչ չի կարող անել։ Վերջինս չունի ոչ հասկանալի տնտեսական պլան, ոչ դիվանագիտական ռազմավարություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը նման խնդիրներ չունի», – ընդգծել է
նա։
