Քաղաքաշինության կոմիտե. Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրապարակման համաձայն, հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։
«2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել թույլտվությունների տրամադրման գործընթացը, նվազագույնի հասցնել քաղաքացիների և կազմակերպությունների շփումը պետական, համայնքային կառույցների հետ, ապահովել քաղաքացու դիմումի հետագծելիությունը, իսկ տարբեր համակարգերի ինտեգրման շնորհիվ կրճատել գործընթացի համար ծախսվող ժամանակը
։
