Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ. Արմենուհի Կյուրեղյանը՝
չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ: Այս ամսին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով «Հեռուստամարաթոն 2019»-ին ստացված հանգանակությանը:
«Վստահության խնդիր ունենք թե՛ ներդրողների առումով, ընդհանրապես, թե՛ «Հեռուստամարաթոն-2019»-ի դրամահավաքի առումով, որովհետև ներդրումն առաջին հերթին ենթադրում է համապատասխան վստահություն, համապատասխան օրենսդրական միջավայր, կայուն միջավայր, որոնցից ոչ մեկը մենք այսօր չունենք»,-ասաց Կյուրեղյանը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վստահության պակասը, Արմենուհի Կյուրեղյանը մի քանի հանգամանք ներկայացրեց. «Դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումները, սիրո և համերաշխության հեղափոխություն հայտարարած միջավայրի բացակայությունը, և դեռ ավելին՝ սև ու սպիտակի բաժանումը: Այս ամենը նպաստում են, որ մարդիկ սկսեն մտածել՝ արժե՞ արդյոք այս երկրում ներդրում անել, որևէ գումար փոխանցել և ծախսել՝ հետագայում եկամուտ ստանալու ակնկալիքով»:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո ավելացել է Հայաստանի հանդեպ Սփյուռքի և նաև օտարերկրյա ներդրողների կողմից վստահությունը, Արմենուհի Կյուրեղյանն ասաց, թե նույն դիտարկումն ինքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին՝ մինչ խորհրդարանական վերջին ընտրությունները, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր:
