Լոս Անջելեսը սկսում է ռազմաճակատի նմանվել (Տեսանյութ)

Լոս Անջելեսը սկսում է ռազմաճակատի նմանվել: Քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են միգրանտների արտաքսման դեմ, որը վերածվել է բախումների, ամենուր պայթյուններ են լսվում, կրակոցներ, հրկիզումներ: Ցուցարարները փակում են ճանապարհներ, քարեր և պայթուցիկներ նետում ոստիկանության աշխատակիցների վրա ու այլն։

Ի պատասխան, սկսվել են անօրինական միգրանտների զանգվածային ձերբակալություններ. առնվազն 44 մարդ հայտնվել է կալանքի տակ։

Սպիտակ տունը իրադարձությունները անվանել է ապստամբություն։

Թրամփը հրամայել է քաղաք ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինծառայող։ Պենտագոնը զգուշացրել է, որ կարող է ներգրավել ծովային հետևակայիններին` մարտական պատրաստության վիճակի բերելով Քեմփ Փենդլթոն ռազմաբազան:

Իսկ ահա Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմը դաշնային իշխանությունների գործողությունները անվանել է «աննորմալ»։ Դա պարզ հուշում է, թե իրականում ովքեր են կանգնած այս գործընթացի թիկունքում: Նաեւ հաշվի առնելով, որ բողոքի ալիքը տարածվել է Նյու Յորքում։

Share This