ԿԳՄՍ -ի հարգելի պատասխանատուներ․Վստահ եմ, որ այս ընտանիքը միակը չէ, որ նման խնդրի առաջ է կանգնելու

ԿԳՄՍ -ի հարգելի պատասխանատուներ
Ստորև կկարդաք նամակ, որը ՌԴ-ից հայրենադարձված ընտանիքի մայրն է գրել, խնդիրը դպրոցի ընդունելության նոր կանոնին է վերաբերում: :
Խնդրում եմ գտեք անհրաժեշտ լուծումը:
Բարև ձեզ , հարգելի տիկին Բախշյան ։ Ձեզ եմ դիմում , ակնկալիքով որ ձայնս լսելի կդառնա։ Կամ եթե կարող եք օգնեք ձեր խորհրդով ։ Մեր խնդիրը կապված հանրակրթական նոր օրենքի հետ։ Փորձեմ ներկայացնել մեր իրավիճակը ։ Մեր ընտանիքը մոտ 15 տարի է ապրում է ՌԴ-ում ( կարիքն է ստիպել , որ ժամանակին ամուսինս մեկնել է արտագնա աշխատանքի) , բայց միշտ ձգտել ենք վերադառնալ հայրենիքը ։ Մեր երեխաներին դաստիարակել ենք հայրեցի , սակայն տեսնել ով ինչպեսն են ՌԴ-ում հայերը կորցնում իրենց ազգային դիմագիծը որոշում ենք կայացրել վերադառնալ Հայաստան , որ մեր երեխան այստեղ հաճախի դպրոց և մեծանա իր հայրենիքում ։ Աղջիկս ծնվել է 01.12.2018 թ այստեղ դպրոց դիմելիս , կանգնեցինք փաստի առաջ , մեզ պատասխանեցին , որ երեխան պետք է հաճախի միանգամից 2-րդ դասարան ։ Դիմել եմ Շիրակի մարզպետարան կրթության բաժին , որտեղ ինձ պատասխանեցին ՝ երեխան պետք է հաճախի 2-րդ դասարան , գնացեք 3 ամիս կա առջևում ձեր երեխային սովորեցրեք տառերը ։ Զանգահարել եմ կրթական տարբեր կառույցներ և հասկացա մի բան , ոչ ոքի ոչինչ չի հետաքրքրում ։ Ինքս մասնագիտությամբ դասվար եմ , ու իմանալով այդ տարիքի երեխաների հոգեբանական առանձնահատկությունները , ինչպես նաև լավ ճանաչելով իմ երեխային գտնում եմ որ նա պատրաստ չէ միանգամից հաճախել 2-րդ դասարան ։ Հարցն այն է , որ եթե Հայաստանում ապրեինք մենք նախորդ տարի կհաճախեինք դպրոց , բայց ՌԴ-ում դպրոց հաճախելու տարիքը 7-ն է ։ Իհարկե հնարավոր է սովորել տառերը , բայց չէ որ խնդիրը միայն դա չէ ։Արդյոք այդ տարիքի երեխան ի վիճակի է հաղթահարել տեղափոխության ստրեսը , և դիմանալ 2-րդ դասարանի ծանրաբեռնվածությանը ։ Երեխաս ծնվել և մեծացել է ՌԴ-ում , այնտեղ է հաճախում մանկապարտեզ , իհարկե հասկանում է հայերեն խոսքը և խոսում է հայերեն , բայց մտածում է ռուսերեն ։ Իմ մտավախությունն այն է , որ երեխան , դասապրոցեսի ընթացքում հետ մնալով իր հասակակիցներից , կհիասթափի , կկոտրվի։ Հիմա մենք կանգնած ենք դժվար ընտրության առաջ վերադառնալ հայրենիք , թե ոչ ։
Հ.Գ. այս նամակի հեղինակի անուն, ազգանունն ու հեռախոսահամարն ուղարկել եմ նախարարին
Share This