Մայիսի 19-25 / Ամփոփագիր
Թավշյա բարեփոխումների օրոք․․․

ՀՀ քննչական կոմիտեի շենքից հափշտակած 590 հազար դոլարից մնացել է վերադարձնելու 11,200 դոլարը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են։
https://tinyurl.com/yj7p6utp

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետության և համայնքին պատճառված վնասի 538 հազար ԱՄՆ դոլարից վերականգվել է 140 հազար դոլարը։
https://tinyurl.com/2x4wdu82

Ոստիկանության Վանաձորի բաժնում աշխատակիցները բռնության են ենթարկել ձերբակալված քաղաքացուն՝ ցուցմունք կորզելու նպատակով։
https://tinyurl.com/4fb724ux

Կառավարությունը 84 մլն դրամ կհատկացնի իր իսկ կողմից հիմնադրած պետական ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի շահութահարկի պարտավորությունները կատարելու համար։
https://tinyurl.com/3kyuksba

ԿԿՀ-ում վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ։ Վարույթի հիմքում հանրային ելույթներում օգտագործած մի շարք արտահայտություններն են, որոնք կարող են դիտարկվել անհարգալից և սպառնալիք պարունակող խոսք։
https://tinyurl.com/2s45dreh

Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին պլանավորված 25.5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3.5 մլրդ դրամի թերակատարում։
https://tinyurl.com/339f2dpv

Գերհամակարգչի գնման և տեղադրման համար փոխկապակցված ընկերություններին պետբյուջեից փոխանցվել է 3 մլրդ 645 մլն դրամ։
https://tinyurl.com/3chkakc9

2025թ․ ՀՀ բնակչության խտությամբ բացարձակ առաջատարը Երևանն է՝ 1 մլն 141 հազար բնակչով, ինչը կազմում է ամբողջ բնակչության 37%-ը։
https://tinyurl.com/fn3xjmdc