ԿԿՀ-ում վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ ամփոփագիր

Մայիսի 19-25 / Ամփոփագիր
Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Վարչական դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացմանը վերաբերող Երևանի քաղաքապետարանի որոշումը։ https://tinyurl.com/yfw6xfj7
▪️ՀՀ քննչական կոմիտեի շենքից հափշտակած 590 հազար դոլարից մնացել է վերադարձնելու 11,200 դոլարը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են։ https://tinyurl.com/yj7p6utp
▪️Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետության և համայնքին պատճառված վնասի 538 հազար ԱՄՆ դոլարից վերականգվել է 140 հազար դոլարը։ https://tinyurl.com/2x4wdu82
▪️Ոստիկանության Վանաձորի բաժնում աշխատակիցները բռնության են ենթարկել ձերբակալված քաղաքացուն՝ ցուցմունք կորզելու նպատակով։ https://tinyurl.com/4fb724ux
▪️Կառավարությունը 84 մլն դրամ կհատկացնի իր իսկ կողմից հիմնադրած պետական ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի շահութահարկի պարտավորությունները կատարելու համար։ https://tinyurl.com/3kyuksba
▪️ԿԿՀ-ում վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ։ Վարույթի հիմքում հանրային ելույթներում օգտագործած մի շարք արտահայտություններն են, որոնք կարող են դիտարկվել անհարգալից և սպառնալիք պարունակող խոսք։ https://tinyurl.com/2s45dreh
▪️Երևանի այգիների վարձակալները չեն վճարում վարձավճարները. կուտակած պարտքը հասնում է մոտ 1 մլրդ դրամի։ https://tinyurl.com/y8p93aur
▪️Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին պլանավորված 25.5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3.5 մլրդ դրամի թերակատարում։ https://tinyurl.com/339f2dpv
▪️Գերհամակարգչի գնման և տեղադրման համար փոխկապակցված ընկերություններին պետբյուջեից փոխանցվել է 3 մլրդ 645 մլն դրամ։ https://tinyurl.com/3chkakc9
▪️2025թ․ ՀՀ բնակչության խտությամբ բացարձակ առաջատարը Երևանն է՝ 1 մլն 141 հազար բնակչով, ինչը կազմում է ամբողջ բնակչության 37%-ը։ https://tinyurl.com/fn3xjmdc
Share This