Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է BelTA գործակալությունը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ բելառուս-ռուսական օրակարգի հիմնական արդիական հարցերը, ինչպես նաև միջազգային իրավիճակը», – ասվում է հրատարակության մեջ։
