Մահացել է Լևոն Մարտիրոսյանի հայրը
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԱԺ նախկին պատգամավոր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանի հայրը՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։
Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին` նույն եկեղեցուց։
«Հրապարակի» խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Մարտիրոսյանների ընտանիքին ծանր կորստի առթիվ։
