Վատիկանը՝ Հռոմի պապի վիճակի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրը կայուն է եղել. նա այլևս թոքերի արհեստական օդափոխության կարիք չունի, ինչը պահանջվել էր ուրբաթ օրը բրոնխոսպազմից հետո, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։«Պապի առողջական վիճակն այսօր կայուն է: Նրան անհրաժեշտ չի եղել ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, այլ միայն բարձր հոսքով թթվածնային թերապիա: Նա ջերմություն չունի», – ասվում է հաղորդագրությունում:
