Ինչպիսին է Երկիր մոլորակի մոտ հայտնված փոքր երկնաքարի ներկայացրած վտանգը․ գիտական կարծիք
Աստղաֆիզիկոս Ալեքսանդր Պանովը գնահատել է, թե ինչպիսին է այն փոքր երկնաքարի ներկայացրած վտանգը, որը հայտնվել է Երկիր մոլորակին բավական մոտ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ Գիտնականը նկատում է, որ այն լուրջ վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Նա նշել է, որ այն, որ ռուսական տիեզերական գործակալությունը հայտարարել է երկնաքարի մասին, արդեն խոսում է այն մասին, որ մերձմոլորակային տարածքում հայտնված օբյեկտների մասին նախազգուշացնող համակարգերը լավ են աշխատում։ Նշենք, որ երկնաքարը նկատվել է դեռ նոյեմբերի 6-ին, Երկիր մոլորակից 139 հազար կմ հեռավորության վրա։ Մոտ երեք տարի կպահանջվի, որպեսզի այն մոտենա մոլորակին։ Այն մոտավորապես նույն չափսերն ունի, ինչ չելյաբինսկյան երկնաքարը։
