Ռուսաստանում կարող են հայտնվել ռոբոտներից կազմված զինված խմբեր

Ռուսաստանում արդեն 2025 թվականին կարող են հայտնվել ռոբոտներից բաղկացած զինված խմբեր։ Խոսքը բազմաֆունկցիոնալ ռոբոտների մասին է, որոնք կկարողանան իրականացնել նաեւ զինվորական խնդիրներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Արդեն հաջորդ տարվանից կմեկնարկի ձեւակերպված առաջադրանքի իրականացումը։ Նախատեսվում է, որ ռոբոտային զինված խմբավորումները ինտեգրվելու են ընդհանուր Զինված ուժերին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )