Տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

Երթուղիների հաճախականության վերահսկում,

Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,

Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,

Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,

Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։

Share This