Միացյալ Նահանգները դադարեցրել է իր մասնակցությունը և խարխլել այն․ Կրեմլը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանագրի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների հնարավոր կրճատման մասին։

«Ես կցանկանայի հիշեցնել նախագահ Պուտինի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ վերսկսել զինաթափման շուրջ բանակցությունները», – ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր մասնակցությունը պայմանագրին և խարխլել այն։

«Ամբողջ աշխարհի և մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով՝ մենք շահագրգռված ենք շարունակել գործընթացը։ Բայց ներկա պայմաններում պետք է հաշվի առնել բոլոր միջուկային պոտենցիալները»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ գնդակը գտնվում է ամերիկացիների դաշտում, «որոնք դադարեցրել են բոլոր առարկայական շփումները Ռուսաստանի հետ»։

Share This