Կոլումբիայի նախագահը խնդրել է ֆինանսների նախարարի հրաժարականը սկանդալի պատճառով
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պեդրոն խնդրել է ֆինանսների եւ պետական վարկերի նախարար Ռիկարդո Բոնիլյային հրաժարական տալ։
«Ես նրա հրաժարականին սպասում եմ ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, որ նա մեղավոր է, այլ որովհետեւ նրան ցանկանում են «բզկտել» այն բանի համար, որ նա հավատարիմ է կառավարության ծրագրին, եւ որովհետեւ նրանք ցանկանում են, սահմանադրությանը հակառակ, տապալել մեր կառավարությունը»,- գրել է Պետրոն X-ում։ Պետության ղեկավարի խնդրանքից հետո Բոնիլյան ստորագրել է հրաժարականի դիմումը։
Պետրոյի խոսքով՝ Կոլումբիայում ֆինանսների ցանկացած նախարար դառնում է Կոնգրեսի շանտաժի եւ ոտնձգությունների զոհը»։ «Բոնիլյայի սխալը ակադեմիական միամտությունն էր. նա մտածում էր, որ բոլորը գտնվում են նույն բարձր մտավոր մակարդակի վրա։ Ուստի նա չենթարկվեց իմ ցուցումին՝ չհենվել [Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո] Ուրիբեի կոսմնակիցների վրա, որոնք աշխատում են նախարարությունում»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հայտնել է, որ ֆինանսների նոր նախարար կդառնա գերատեսչության գործող փոխղեկավար Դիեգո Գեւարան։
Ավելի վաղ Caracol հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Բոնիլյան իբր հավանություն է տվել ֆինանսավորման հատկացմանը տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությանը երեք պայմանագրերով, որոնք շահեկան էին Կոնգրեսի վեց անդամների համար, հօգուտ կառավարության առաջադրած տնտեսական բարեփոխումների տրվելիք ձայների դիմաց։
